Եթե ՔՊ-ն Սարիկ Մինասյանին առաջադրի, ապա «մարդագողություն» օպերացիան հաջողվել է․ Նորայր Նորիկյան
copy image url

Եթե ՔՊ-ն Սարիկ Մինասյանին առաջադրի, ապա «մարդագողություն» օպերացիան հաջողվել է․ Նորայր Նորիկյան

Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 23:34 05-04-2025
Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եթե գործող իշխանությունը ճանաչում է Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները և ի գիտություն ընդունում 4 քաղաքական ուժերի հայտարարությունները՝ Գյումրու համայնքի ղեկավարի թեկնածուի շուրջ համաձայնության գալու մասին, ապա որևէ ինտրիգ բացառելու նպատակով, ինչպես նաև գյումրեցիների ընտրությունը հարգելու մղումից դրդված, պարտավոր է հենց այսօր պաշտոնապես հայտարարել, որ Գյումրու ավագանու անդրանիկ նիստում համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրելու․․․

Եթե ավագանու անդրանիկ նիստում ՔՊ-ն որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեց Սարիկ Մինասյանին կամ որևէ այլ անձի, ապա կարելի է վստահաբար պնդել, որ «ՄԱՐԴԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ» օպերացիան պսակվել է հաջողությամբ․․․»