Իլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը հիացած է Վլադիմիր Պուտինով․ News seek
copy image url

Իլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը հիացած է Վլադիմիր Պուտինով․ News seek

Մամուլ Արտաքին 2 շաբաթ առաջ - 11:51 05-04-2025
Իլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը ասել է, որ իր ընտանիքը հիացած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով։

Այս մասին գրում է News seek-ը։

«Եթե Պուտինին դիտարկենք որպես մարդ, այլ ոչ թե միջազգային քաղաքական գործիչ, ապա դժվար է նրա նկատմամբ հարգանք չունենալ։ Ընտանիքով մենք մի փոքր հիանում ենք պարոն Պուտինով։ Հիմարություն կլինի չհիանալ նրանով, քանի որ նա միշտ հանգիստ է։ Ես լսում եմ նրա ելույթները, և նա շատ տրամաբանական բաներ է ասում», – նշել է Մասկը։

Նրա գնահատմամբ՝ Վլադիմիր Պուտինը «ուժեղ առաջնորդի» իսկական օրինակ է։