Ուղիղ եթեր

«40+10» ծրագրին վերադարձ չի լինելու. փոխվարչապետն այսօր ընդունել է արցախցիներին

Ներքին 2 շաբաթ առաջ - 22:54 03-04-2025
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ապրիլի 3-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են սոցիալական բնույթի հարցեր, այդ թվում՝ բնակարանային ապահովման և սոցիալական աջակցության ծրագրերը։

Ըստ խորհրդի ներկայացուցչի՝ կառավարության դիրքորոշումը հստակ է՝ բնակվարձի նախկինում գործող «40+10» հազար դրամ սոցիալական աջակցության ծրագիրը չի վերականգնվելու. «Բողոքի ակցիաները կշարունակենք, փաստացի էսօր սոցիալական ծրագրերի մասով որոշակի պատասխան ունեցանք, մնացած հարցերի մասով ասել են՝ գրավոր պատասխան կտան: Սա մերժում ենք համարում, բայց իրենք առաջարկել են մասնագիտական խմբեր ձևավորել ու քննարկել թերացումները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»