Նիկոլն էնպես արեց, որ մարդկային ռեսուրսի ճգնաժամ լինի, քանի որ մեր երիտասարդներն էլ չկան․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 22:20 03-04-2025
Նիկոլ Փաշինյանն այսօր խոստովանել է, որ իր կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ կա։

«Իսկ գիտե՞ք՝ ինչու է սխալ կադրային քաղաքականություն վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է: Իսկ գիտեք ինչու է ճգնաժամ, որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 և ավել տոկոսում մանկապարտեզ չկա, որբ որ դպրոցների 70 տոկոսը և ավելին կիսաավերված է՝ ֆիզիկական և բովանդակային առումով, չի կարող այդտեղ լինել կադրային սով»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ մեր երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ նշեցին, որ համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ես Նիկոլ Փաշինյանին դեմ եմ ի սկզբանե»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Փաշինյանն ինքն է արել, որ մարդկային ռեսուրսի ճգնաժամ լինի։ «Դե ինքը նենց արեց, որ լինի, մեր երիտասարդներն էլ չկան»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը նման բան չի ասել։ «Ոչ մեր երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ չկա, չեմ կարծում վարչապետը նման բան է ասել»,- ասաց նա։

«Նիկոլ Փաշինյանի ասած ոչ մի բանի հետ համաձայն չեմ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։