Ինքդ թերուս ես, բայց ուրիշներին ես մեղադրում անկիրթ լինելու մեջ. Հովակիմ Զաքարյանը՝ Փաշինյանին
copy image url

Ինքդ թերուս ես, բայց ուրիշներին ես մեղադրում անկիրթ լինելու մեջ. Հովակիմ Զաքարյանը՝ Փաշինյանին

Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 21:38 03-04-2025
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինքդ թերուս ես, բայց ուրիշներին ես մեղադրում անկիրթ լինելու մեջ։ Բանակում/խրամատում չես եղել, ուրիշների բանակից/խրամատից թռնելուց ես խոսում։

Վարորդական իրավունք ես ստացել առանց քննության, բայց ուրիշների վարորդական իրավունքներն ես քննարկում։ Ինքդ չունես ղեկավարման որևէ հմտություն, կադրային սովից ես ելույթ ունենում։

Շատ մարդիկ ուրիշներին գնահատում են սեփական արշինով։ Դա սոցիալ-հոգեբանական պարզ երևույթ է։
Բայց հիմա դրանով զբաղված է վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ ամենօրյա ռեժիմով։

Նպատակը մեկն է. ձեզ համոզել, որ նա ոչ մի բանում մեղավոր չէ. մեղավորը դուք եք»։