Netflix-ը սկսել է «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակության նկարահանումները։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Գլխավոր դերում կրկին Բրեդ Փիթն է, ով կվերադառնա իր Կլիֆ Բուտի կերպարին, որի համար 2020 թվականին «Օսկար» է ստացել։
Ֆիլմի ռեժիսորը Դևիդ Ֆինչերն է, իսկ սցենարի հեղինակը՝ Քվենտին Տարանտինոն։
Ըստ շրջանառվող լուրերի, Լեոնարդո դի Կապրիոն և Մարգո Ռոբին հնարավոր է չմասնակցեն այս նախագծին։