«Սլովո պացանի» սերիալի դերասանները հայտնվել են ֆինանսական սկանդալի կենտրոնում․ TASS
copy image url

«Սլովո պացանի» սերիալի դերասանները հայտնվել են ֆինանսական սկանդալի կենտրոնում․ TASS

Մամուլ Արտաքին 2 շաբաթ առաջ - 14:34 03-04-2025
«Սլովո պացանի» սերիալի դերասաններ Ռուզիլ Մինեկաևը և Լեոն Կեմստաչը հայտնվել են ֆինանսական սկանդալի կենտրոնում։ Այս մասին գրում է TASS-ը։

Խնդիրը կապված է «Эу, пацан!» ապրանքանիշի չիպսերի հետ․ այդ ապրանքները վաճառող ընկերությունը մեկ տարի առաջ պատվիրել է խոշոր մատակարարում, սակայն, ըստ լոգիստիկ կազմակերպության, չի վճարել փոխադրման դիմաց։

Լոգիստիկ ընկերությունը դիմել է դատարան, ընդհանուր վնասը գնահատվում է մոտ 11,000 դոլար։