BMW-ն կսկսի օգտագործել արհեստական բանականությունը իր ավտոմոբիլներում․ Euronews
copy image url

BMW-ն կսկսի օգտագործել արհեստական բանականությունը իր ավտոմոբիլներում․ Euronews

Մամուլ Արտաքին 2 շաբաթ առաջ - 11:50 03-04-2025
BMW-ն ցանկանում է բացել նոր դարաշրջան ավտոմոբիլային արդյունաբերության մեջ՝ օգտագործելով չինական արհեստական բանականությունը իր ավտոմոբիլներում։ Այս մասին գրում է Euronews-ը։

2026 թվականից սկսած, բոլոր BMW ավտոմոբիլները, որոնք կվաճառվեն Չինաստանում, կաշխատեն Alibaba ընկերության կողմից մշակված արհեստական բանականության միջոցով։

BMW-ն, արհեստական բանականության միջոցով, ցանկանում է ավելի մրցունակ լինել Չինաստանի տեղական ավտոարտադրողների հետ, ովքեր արդեն օգտագործում են նման տեխնոլոգիաներ։ Ընկերությունը հույս ունի, որ այս քայլը ավտոմոբիլային արդյունաբերության նոր մակարդակ է դառնալու, որտեղ արհեստական բանականությունը մեծ դեր կխաղա։