Ժան-Կլոդ վան Դամն անցնում է կանանց թրաֆիքինգի քրեական գործով․ Vulture
copy image url

Ժան-Կլոդ վան Դամն անցնում է կանանց թրաֆիքինգի քրեական գործով․ Vulture

Մամուլ Արտաքին 2 շաբաթ առաջ - 10:23 03-04-2025
Բելգիացի դերասան Ժան-Կլոդ Վան Դամին մեղադրում են մարդկանց առևտրով զբաղվելու մեջ։ Այս մասին գրում է Vulture-ը։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա Կանն քաղաքում մասնակցել է միջոցառման, որտեղ նրան ներկայացրել են հինգ ռումինացի կանանց՝ որպես «նվեր»։

Ըստ մեղադրանքների, Վան Դամմը տեղյակ է եղել, որ այդ կանայք մարդկանց թրաֆիքինգի զոհեր են, և նրանք գտնվում են ծայրահեղ խոցելի վիճակում։

Զոհերից մեկի փաստաբանը նշել է, որ այս գործը կապված է 2020 թվականին Ռումինիայում սկսված լայնածավալ հետաքննության հետ, որն ուղղված է մարդկանց և անչափահասների թրաֆիքինգի բացահայտմանը։