ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է. գրում է Ժողովուրդ օրաթերթը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում արցախցիների յուրաքանչյուր գործարքի կամ գործունեության համար պահանջվում է ունենալ Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Հայաստանում մնացած 103 հազար 674 արցախցին եթե ստանա ՀՀ քաղաքացիություն, կտապալի ՔՊ-ի վերարտադրումը խորհրդարանական ընտրություններում։
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ բանավեճը նոր փուլ է թեւակոխում։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայց է ներկայացնելու դատարան՝ ընդդեմ գլխավոր դատախազի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ․ անցած հինգշաբթի օրը՝ մարտի 27-ին, ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու փակ քվեարկությունից առաջ ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր արել: ՔՊ-ական պատգամավորները բավականին ընդդիմադիր դիրքերից են խոսել խմբակցության փակ նիստի ժամանակ: Պատգամավորները, սակայն, ստիպված են եղել քվեարկել, քանի որ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից արդեն «հրահանգ-վերաբերմունք» էին ստացել։
Հրապարակ օրաթերթը գրում է․ ԲԴԽ-ն հերթական թանկարժեք գնումն է կատարել։ Նախագահ Արթուր Աթաբեկյանի որոշմամբ, 23 միլիոն դրամ է «դուրս գրվել»՝ հակահրդեհային համակարգերի վերազինման համար։
Օրաթերթը նաև գրում է․ Թեպետ որոշված է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին, սակայն կոմպետենտ փոխարինող չեն գտնում: Դիտարկել են հանրապետության գլխավոր ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանի թեկնածությունը, որն աշխատում է «Էրեբունի» հիվանդանոցում, սակայն նա մերժել է։