Ալիևի հայտարարության ենթատեքստը․ շտապողականությո՞ւն, թե՞ քաղաքական հնարք
copy image url

Ալիևի հայտարարության ենթատեքստը․ շտապողականությո՞ւն, թե՞ քաղաքական հնարք

Արտաքին Ներքին Խոսք 2 շաբաթ առաջ - 18:39 02-04-2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև 2024-ի հունվարը Հայաստանը պնդում էր, որ խաղաղության պայմանագրում ներառվի «այսպես կոչված» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Ալիևի այս հայտարարությունը զուտ փաստերի արձանագրում չէ. այն ունի քաղաքական և դիվանագիտական ենթատեքստ, որը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արթուր Ղազարյանը անդրադարձավ սրան՝ ասելով, որ Ալիևը միշտ էլ շտապողականություն է դրսևորել այս հարցում և կիրառում է տարբեր քաղաքական տեխնոլոգիաներ։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը հաճախ բացում է փակագծեր և գաղտնիքներ, որոնք նախապես կարող էին ներքին պայմանավորվածության մաս լինել, սակայն որոշել է դրանք հրապարակայնացնել՝ Հայաստանի ներքաղաքական վիճակը հասկանալու և իր հետագա քայլերը ծրագրելու նպատակով։

«Ալիև-Փաշինյան տանդեմը այս փուլում խիստ կասկածելի է։ Ալիևի նկատմամբ միջազգային ճնշումները մեծանում են, և նա փորձում է հնարավորինս դրանք վանել՝ մեղադրանքներ հնչեցնելով, սակայն այս ամենը պարզապես քաղաքական հնարքներ են»,- նշեց Ղազարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի դիվանագիտությունն այս պահին տանուլ տված է, և պատերազմի վտանգն ակնհայտ է։

«Նոր զիջումներ միշտ էլ եղել են, հայկական կողմն էլ պատրաստ է զիջել անդադար, և Ալիևը դա շատ լավ գիտի»,- եզրափակեց նա։