Պետք է հիմարության ֆեստիվալը դադարեցնել և պատրաստվել համապետական ընտրություններին. փաստաբան
copy image url

Պետք է հիմարության ֆեստիվալը դադարեցնել և պատրաստվել համապետական ընտրություններին. փաստաբան

Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 18:12 02-04-2025
Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալը Մարտուն Գրիգորյանի կողմից տրված ձայներով ակնհայտ հանգամանք էր ընտրությունների արդյունքների պարզ դառնալու պահից:

Կապ չունի Գրիգորյանը կհայտարարի այդ մասին, թե քվեարկության օրը պարզապես կապահովվեն այդ ձայներն առանց նախապես հայտարարելու:

Խնդիրը նաև այն չէ, որ որոշ պրիմիտիվ ուղեղներ իրենց մեկնաբանություններով այնքան են ցածրացել, որ հավասարվել են հատակին:

Խնդիրն այն է, որ Գյումրու և Փարաքարի ընտրություններով ոչինչ չի փոխվել երկրում, երկրում իրավիճակի փոփոխությունը կապված է համապետական ընտրություններին արդյունքների հետ` իհարկե եթե լինեն, ուստի պետք է հիմարության ֆեստիվալը դադարեցնել և պատրաստվել այդ ընտրություններին»: