Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինչև առավոտյան ժամը 09:00-ին սուրճ խմելը անօգուտ է, քանի որ այդ ժամանակ մարմնում բարձր է կորտիզոլի մակարդակը, որն արդեն օգնում է արթնանալ։
Լավագույն ժամանակը սուրճ խմելու համար՝ 9:30-ից 11:00-ն է, երբ կորտիզոլի մակարդակը իջնում է, և կոֆեինը գործում է առավել արդյունավետ։ Գիտնականները նաև խորհուրդ չեն տալիս սուրճ խմել 14:00-ից հետո, քանի որ դա կարող է վատացնել քնի որակը։ Այս մասին գրում է The Cleveland Clinic-ը։
Մարդիկ, ովքեր սուրճը խմում են հիմնականում առավոտյան, ավելի երկար են ապրում և ավելի քիչ են մահանում սիրտ-անոթային հիվանդություններից, քան նրանք, ովքեր սուրճ խմում են ամբողջ օրվա ընթացքում կամ ընդհանրապես չեն խմում։