Ինչու չի կարելի կաթնաշոռի հետ խմել թեյ կամ սուրճ. էնդոկրինոլոգ
copy image url

Ինչու չի կարելի կաթնաշոռի հետ խմել թեյ կամ սուրճ. էնդոկրինոլոգ

Արտաքին 3 տարի առաջ - 09:17 09-10-2021

Բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական ​​համալսարանի կլինիկայի էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան խոսել է այն մասին, թե որ կաթնաշոռն է ավելի լավ օգտագործել, և բացատրել է, թե ինչու դրա վրայից չպետք է խմել թեյ կամ սուրճ:

«Ես համենայնդեպս խորհուրդ եմ տալիս ուտել նորմալ յուղայնությամբ կաթնաշոռ՝ 5-9-տոկոսանոց»,- գրել է մասնագետը իր Telegram ալիքում: Նա հավելել է, որ անիմաստ է գնել բարձր յուղայնությամբ կաթնաշոռ, քանի որ ապացուցված չէ, որ դա ավելացնում է կալցիումի յուրացման տոկոսը:

Իսկ ահա եթե կաթնաշոռն ուտեք թեյ կամ սուրճ խմելով, ապա դա կարող է պարզապես խանգարել օրգանիզմին կաթնաշոռից օգտակար նյութեր ստանալու:

«Խնդիրն այն է, որ այս ըմպելիքները քայքայում են կաթնաշոռի մեջ պարունակվող կալցիումը, երկաթը, B և A խմբի վիտամինները»,- պարզաբանել է Պավլովան:

Նա նաև խորհուրդ է տվել կաթնաշոռին չավելացնել ջեմ կամ մեղր և այն ուտել բանջարեղենով ու հացահատիկի հացով: Բայց եթե, այնուամենայնիվ, պետք է քաղցրացնել, ապա կարող եք օգտագործել ստևիա կամ էրիթրիտոլ (շաքարի փոխարինիչներ):