Այսօր Ապրիլյան պատերազմի 9-րդ տարելիցն է. ՈւՂԻՂ

Ներքին Ուղիղ եթեր 2 շաբաթ առաջ - 12:17 02-04-2025
Վաղ առավոտից Եռաբլուրում հավաքվել են զովածների ծնողներ հարազատներ, բարեկամներ՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակկն։ Լրանում է պատերազմի 9-րդ տարելիցը:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ:

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Հանրապետության ՊԲ֊ի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև: Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։