ԵԽ լիագումար նիստում քննարկում կանցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին
copy image url

ԵԽ լիագումար նիստում քննարկում կանցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Ներքին Արտաքին 2 շաբաթ առաջ - 18:32 01-04-2025
Եվրոպական խորհրդարանի Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկում տեղի կունենա։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` քննարկումը կանցկացվի ապրիլի 3-ի նիստի ընթացքում։

Եվրոպական հանձնաժողովի անունից հայտարարությամբ հանդես կգա հանձնակատար Օլիվեր Վարհելին։