Նախօրեին Գյումրիում ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարբած վիճակում շրջել է քաղաքում։ Եվ երբ լրագրողները նրան հարցեր են տվել, պատգամավորը ոչ կոռեկտ է պահել իրեն և վիրավորել է լրագրողներին։
Oragir.News-ը շրջել է Երևանում և քաղաքացիներին հարց ուղղել․ «ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երեկ հարբած վիճակում վիրավորել է լրագրողներին։ Ինչ եք կարծում այս արարքի համար նա պե՞տք է վայր դնի իր մանդատը»։
Հարցվածների մեծ մասը նշեց, որ պատգամավորը իրավունք չուներ իրեն նման կերպ պահելու։
«Չեմ կարող ասել, երևակայի այո պետք է վայր դնի մանդատը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մարդիկ հոգնել են այս իշխանությունից։ «Շատ սխալ ա արել, էս ժողովրդի համբերությունն արդեն դուրս ա էկել։ Ոչ մի ղեկավարություն չկա ու չի էլ լինելու»,- նշեց նա։
Հարցվածներից մեկի կարծիքով` իր պահվածքի համար պատգամավորը բնականաբար պետք է վայր դնի մանդատը։ «Պատգամավորը իրավունք չունի հարբել ու մարդկանց վիրավորել»,- ասաց նա։
«Իհարկե պետք է մանդատը վայր դնի, չեմ կարծում, որ կանի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները` տեսանյութում։