Disney-ի «Սպիտակաձյունիկի» նոր տարբերակը ստացել է 10-ից 1.6 գնահատական․ Daily Mail
copy image url

Disney-ի «Սպիտակաձյունիկի» նոր տարբերակը ստացել է 10-ից 1.6 գնահատական․ Daily Mail

Մամուլ Արտաքին 3 շաբաթ առաջ - 10:47 29-03-2025
Disney-ի «Սպիտակաձյունիկի» նոր տարբերակը IMDb-ում ստացել է 10-ից 1.6 գնահատական, դարձնելով այն ընկերության ամենացածր գնահատված ֆիլմերից մեկը։ 200,000 մարդ բացասական գնահատական է տվել ֆիլմին, իսկ $250 միլիոն դոլար բյուջեն չի արդարացվել՝ հավաքելով միայն $87 միլիոն։
Այս մասին գրում է Daily Mail-ը։

Ֆիլմը բախվել է քննադատության, հատկապես գլխավոր դերասանուհի Ռեյչել Զեգլերի հայտարարությունների պատճառով։ Նա նշել էր, որ 1937 թ. մուլտֆիլմը պարունակում է տարօրինակ գաղափարներ, քանի որ Սպիտակաձյունիկը պարզապես սպասում էր, որ արքայազնը փրկի իրեն։

Ֆիլմի պրեմիերան անցել է առանց մեծ իրարանցումների, իսկ հանրային արձագանքը հիմնականում բացասական է։

Ամենից շատ դիտված