Արտառոց դեպք. 31-ամյա տղամարդը տեսազանգով մի աղջկա ցուցադրել է իր սեռական օրգանները․ աղջիկը պահանջել է գումար՝ տեսանյութը չտարածելու համար. shamshyan.com
copy image url

Արտառոց դեպք. 31-ամյա տղամարդը տեսազանգով մի աղջկա ցուցադրել է իր սեռական օրգանները․ աղջիկը պահանջել է գումար՝ տեսանյութը չտարածելու համար. shamshyan.com

Ներքին 3 շաբաթ առաջ - 20:49 28-03-2025
Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ 31-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ «Telegram»-ով ծանոթացել է մի աղջկա հետ, ում ցուցադրել է իր սեռական օրգանները․ աղջիկը տեսանյութը չտարածելու համար նրանից պահանջել է գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 25-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ մարտի 24-ին «Telegram» սոցիալական կայքով ծանոթացել է Մարիա ներկայացած մի աղջկա հետ և տեսազանգի ժամանակ զրույցի ընթացքում ցուցադրել է իր սեռական օրգանները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հայտնել է, որ մեկ օր հետո՝ մարտի 25-ին նշված օգտատերն իրեն է ուղարկել իր կողմից կատարված տեսազանգի տեսաձայնագրությունը և պահանջել 80 հազար դրամ՝ սպառնալով, որ եթե այն չփոխանցի, տեսանյութը կուղարկի իր ծանոթներին:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի