SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկին կից գետնանցումում կանգնած անձը սեռական օրգանները ցույց է տալիս անցորդներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 37-ամյա Ա․ Զ․-ն հայտնել է, որ նշված անցումով անցնելիս նկատել է մի քաղաքացու, ով եղել է մութ հատվածում կանգնած և իրեն թվացել է, թե վերջինս ցույց է տվել սեռական օրգաները:
Գ․ Շամշյանի տեղեկություններով, ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձը հանդիսանում է մարզերից մեկի բնակիչ 47-ամյա Հովհաննես Գ․-ն։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում