Երևանում 58-ամյա տղամարդը կասկածվում է 10-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ. shamshyan.com
copy image url

Երևանում 58-ամյա տղամարդը կասկածվում է 10-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 17:51 30-12-2024
Դեկտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում գործող ավտոմեքենաների անվադողերի վերանորոգման կետերից մեկում` ոմն Ա-ն սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջկա նկատմամբ։

Պարզվել է, որ ոմն Ա.-ն Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Հ․-ն, իսկ անչափահասը Երևանի բնակիչ 10-ամյա աղջիկ է։

Տղամարդը նշված հասցեից ձերբակալվել և տեղափոխվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված