Արտառոց դեպք Երևանում. 20-ամյա ՌԴ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ «կլիենտն» իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ․ shamshyan.com
copy image url

Արտառոց դեպք Երևանում. 20-ամյա ՌԴ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ «կլիենտն» իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 21:12 08-11-2023
Shamshyan.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 5-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 20-ամյա Եկատերինա Պ.-ն և հայտնել, որ նոյեմբերի 2-ին իր կողմից Երևանում վարձված բնակարանում իրեն անծանոթ անձին ինքը գումարի դիմաց պետք է մատուցեր սեռական բնույթի ծառայություններ, սակայն «կլիենտը» ոչ միայն չի վճարել, այլ վերցրել է իր բջջային հեռախոսը և այն վերադարձնելու դիմաց պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ, ինքը մերժել, սակայն իր կամքին հակառակ տեղի է ունեցել սեռական հարաբերություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված