21.8% -ն իր ձայնը կտա Սարիկ Մինասյանին, 18.3%-ը՝ Վարդան Ղուկասյանին, 8.9% -ը՝ Մարտուն Գրիգորյանին․ հարցման արդյուքները
copy image url

21.8% -ն իր ձայնը կտա Սարիկ Մինասյանին, 18.3%-ը՝ Վարդան Ղուկասյանին, 8.9% -ը՝ Մարտուն Գրիգորյանին․ հարցման արդյուքները

Ներքին 3 շաբաթ առաջ - 15:07 28-03-2025
«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի հարցումների համաձայն՝ մարտի 30-ին կայանալիք Գյումրու ավագանու ընտրություններին հարցված քաղաքացիների 21.8% -ն իր ձայնը կտա ՔՊ-ին և նրա կողմից առաջադրված Սարիկ Մինասյանին։

18.3% -ն ասել է, որ կընտրի Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված Վարդան Ղուկասյանին, 8.9%-ը՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանին։

6.4%-ը ասել է, որ իր ձայնը կտա «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին (Կարեն Սիմոնյան), 5.8%-ը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությանը (Ռուբեն Մխիթարյան), 4.6%-ը՝ «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքին (Լևոն Բարսեղյան), 2.3%-ը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությանը (Արտյոմ Ղարաղազարյան), 2.1%-ը՝ «Ապրելու երկիր» կուսակցությանը (Կարեն Մալխասյան)։

Հարցվածների 0.8%-ն ասել է, որ ընտրություններին իր ձայնը կտա «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությանը (Արտյոմ Թումանյան)։

«Ոչ մեկին»․ պատասխանել է հարցվածների 6.9%-ը, 10.6%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 11.6%-ը հրաժարվել է պատասխանել։

Նշենք, որ հարցումներն անց են կացվել Գյումրիում՝ 25.03.2025-26.03.2025 ժամանակահատվածում։