Փաշինյանի իշխանությունը գրանցած հաջողություններ չունի․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 3 շաբաթ առաջ - 10:00 28-03-2025
Հայաստանի իշխանափոխությունից հետո՝ 2018-ից ի վեր, շատ հարցեր են քննարկվել, ու շատ մարդիկ տարբեր թեմաներով ունեն ափսոսանքներ կամ դժգոհություններ: Քաղաքացիների դժգոհությունները մեծամասամբ կապված են Արցախի կորստի, Ադրբեջանի հետ սահմանային լարվածության, արժեքների աճի, և իհարկե արդյունավետ կառավարման բացակայության հետ։

Դատելով քաղաքացիների կարծիքներից, ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ընդդիմադիր հավաքներից, որդեկորույս ծնողների հաճախակի հնչող դժգոհություններից և այլնից, կարող ենք փաստել, որ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չունի ձեռքբերումներ, այլ նաև իշխանականները չեն գրանցել և ոչ մի հաջողություն։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ի՞նչ հաջողություններ է գրանցել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»։

«Ես Փաշինյանին շատ եմ հավանում, ամեն ինչն էլ ինքն ա արել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկի խոսքով՝ Փաշինյանի իշխանության օրոք երկիր կորցրինք։
«Մազերս է սպիտակել, միակ հաջողությունը դա է»,- պատասխանեց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։