Մարտուն Գրիգորյանի հոր ձերբակալման հիմքերը վերացել են, բայց նա գտնվում է անազատության մեջ
copy image url

Մարտուն Գրիգորյանի հոր ձերբակալման հիմքերը վերացել են, բայց նա գտնվում է անազատության մեջ

Ներքին 3 շաբաթ առաջ - 23:51 27-03-2025
Մարտուն Գրիգորյանի հոր՝ Կամո Գրիգորյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառման միջնորդության քննարկումը տեղի կունենա վաղը, ժամը՝ 11:30-ին Հակակոռուպցիոն դատարանում։

Այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Նշեմ, որ Կամո Գրիգորյանի ձերբակալման հիմքերը վերացել են, սակայն նա գտնվում է անազատության մեջ, իսկ դատարանն էլ փոխարեն նշանակեր հրատապ նիստ, այն նշանակել է միայն վաղը, ժամը՝11:30-ին»,- ընդգծել է նա։