Իշխանության ներկայացուցիչներն իրար հերթ չեն տալիս հայտարարելով, որ իրենց օրոք Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Դրա մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Իշխանությունն ակնարկում է, որ նախկինների օրոք շատ քաղբանտարկյալներ են եղել, այդ թվում Նիկոլ Փաշինյանը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն»։
Հարցվածների մեծ մասը նշեց, որ քաղբանտարկյալներ կան, սակայն դժվարացան անուններ տալ, իսկ մի մասի կարծիքով էլ՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
«Բա ոնց չկան, լիքը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ տեղյակ չէ։ «Ճիշտն ասած չգիտեմ, ես տեղյակ չեմ տենց բաներից»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նախկինում կային քաղբանտարկյալներ, հիմա ոչ։
«Ոչ չկան։ Առաջ կար, երբ որ Սերժն ու Քոչարյանն էին»,- ասաց նա։
Հարցվածներից մեկն էլ ասաց, որ շատ են, բայց անուններով չի կարող նշել։ «Անուն ազգանունով չեմ կարա նշեմ, բայց լիքն են։ Անմեղ մարդկանց բռնել են, ձերբակալել են։ Հիմիկվա ղեկավարությունը դուրներդ գալիս ա»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։