«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Հակյական ժամանակ» կայքի տնօրեն Հարություն Առաքելյանի այն հայտարարությունը, թե Երևանում վերջին 3 տարիների ընթացքում տնկվել են շուրջ 35 հեկտար անտառ, գրել է․
«Խնդրում եմ էս գրառման տակ գրեք ձեր կարծիքը, և եթե կան` փաստեր: Արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Ես մի տեսակ թերահավատ եմ, որովհետև էն ինչ տեսնում եմ` կանաչ տարածքի ու զանգվածի հոշոտում է հիշեցնում»։
Առաքելյանը նաև գրառմանը կից ներկայացրել է տվյալներ․
«Եռաբլուրի հարակից լանջերում հիմնված նոր ուրբան անտառ:
Ծիծեռնակաբերդում հիմնված նոր ուրբան անտառ:
Նորքի բարձրունքում հիմնված նոր ուրբան անտառ:
Փարոսի ագրոանտառ։
Սարալանջի մի հատվածում կանաչ տնկարկի վերականգնում:
Շենգավիթ վարչական շրջանում հիմնված նոր այգի:
Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Նորք Մարաշ վարչական շրջաններում հիմնված այգիներ:
Նշածս բոլոր տեղերում առկա է ոռոգման համակարգ»,- գրել է նա։
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց, արդյոք Երևանում տեսել են այդ տնկված անտառները, թե՞ ոչ։
Հարցվածներից գրեթե ոչ ոք չէին տեսել տնկված անտառները։
«Փաստեր չեմ տեսել։ Ավելի շատ կտրվել են, քան տնկվել»,- ասաց նրանցից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ պնդեց, որ տեսել է քաղաքապետին ծառատունկ անելիս։
«Տեղյակ չեմ, առանց տնկելու սխալ ինֆորմացիա չեն տա»,- պատասխանեց մի կին։
Մանրամասները՝ տեսանյութում։