Հայաստանի Իշխանափոխությունից հետո՝ 2018-ից ի վեր, շատ հարցեր են քննարկվել, ու շատ մարդիկ տարբեր թեմաներով ունեն ափսոսանքներ կամ դժգոհություններ: Քաղաքացիների դժգոհությունները մեծամասամբ կապված են Արցախի կորստի, Ադրբեջանի հետ սահմանային լարվածության, արժեքների աճի, և իհարկե արդյունավետ կառավարման բացակայության հետ։
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Իշխանափոխությունից հետո վերջին 7 տարվա ընթացքում ինչի՞ համար եք ափսոսում»։
Հարցվածներից մի քանիսը իրենց ափսոսանքը կապեցին Արցախի կորստի հետ։ «Ամեն ինչի համար, ոչ մի լավ բան չեմ տեսնում այս երկրում»,- պատասխանեց անցորդներից մեկը։
Քաղաքացիներից մեկն ափսոսաց խաբվելու համար։ «Արցախի կորուստը սարսափելի է, լացս գալիս է։ Ափսոսում եմ, որ սենց ղեկավար ունենք։ Ինձ Սերժն ու Քոչարյանը չեն խաբել, բայց սա ինձ խաբել է»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
«Ափսոսում եմ, որ ընտրեցինք այս վարչապետին»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։