Երևանի Մուշական թաղամասում քանդել են խանութի պատն ու փորձել թալանել «Իզի Փեյ» տերմինալը. կասկածյալները ձերբակալվել են. shamshyan.com
copy image url

Երևանի Մուշական թաղամասում քանդել են խանութի պատն ու փորձել թալանել «Իզի Փեյ» տերմինալը. կասկածյալները ձերբակալվել են. shamshyan.com

Ներքին 3 շաբաթ առաջ - 16:16 26-03-2025
Մարտի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մուշական 1-ին փողոցի թիվ 2 հասցեում գտնվող խանութի դիմաց բնակիչները գողություն կատարող անձանց են բռնել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ նույն օրը՝ ժամը 04։25-ի սահմաններում, Երևանի բնակիչ 35-ամյա Արտյոմ Մ․-ն 37-ամյա Լևոն Ա․-ի կողմից վարվող «Nissan» մակնիշի տաքսի ավտոմեքենայով գնացել է Մուշական 1-ին փողոցի 2 հասցե հանդիպել է Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ Ս․-ին և վերջինիս հետ տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդել են Մուշական 1-ին փողոցի 2 հասցեում գործող խանութի հետևի հատվածի պատը, մուտք են գործել խանութի տարածք, մետաղյա լինքով վնասել և փորձել են բացել խանութի սրահում գտնվող «Իզի Փեյ» վճարահաշվարկային տերմինալի դուռը և այնտեղից փորձել են գողություն կատարել, սակայն հանցագործությունը ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի ու թաքնվել խանութի հետնամասում գտնվող եղեգների մեջ:

Նույն օրը՝ ժամը 09։30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Մուշական 1-ին փողոցի 2 հասցեի մոտից գողություն կատարելու համար բաժին են տեղափոխել Արտյոմ Մ․-ին, Նարեկ Ս․-ին, իսկ տաքսու վարորդ Լևոն Ա․-ին հրավիրել են:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արտյոմ Մ․-ի, Նարեկ Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: