Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար․ shamshyan.com
copy image url

Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար․ shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 11:14 23-06-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում նկատել են, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով գողացել են Սայաթ Նովա պողոտա 13 հասցեում տեղադրված «Թելսել» տերմինալի դրամատուփը, որի մեջ եղել է 1 մլն 200 հազար դրամ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Մ․-ն ոստիկաններին հայտնել է որ աշխատում է «Թելսել» ԲԲԸ-ում, որպես անվտանգության պետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։