Հնարավոր չէ Նիկոլի օրոք առանց վիզա ստանալու Եվրոպա գնալ․ հարցում
copy image url

Հնարավոր չէ Նիկոլի օրոք առանց վիզա ստանալու Եվրոպա գնալ․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 3 շաբաթ առաջ - 13:00 26-03-2025
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսվեցին։

Օրերս էլ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, շուրջ բանակցությունները շարունակվում են։ Ըստ նրա՝ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է ապրիլի 7-11-ը, երբ կգա երկրորդ պատվիրակությունը։ Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած գործընթացն ակտիվ փուլում է, այս պահին հնարավոր չէ նշել հստակ ժամկետ, թե երբ այն կավարտվի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք կկարողանաք առանց վիզա ստանալու Եվրոպա գնալ»։

«Հնարավոր չի»,- պաատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց՝ չի հավատում, որ նման բան կլինի։
«Ճիշտը որ ասեմ՝ չէ»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ ժամանակը ցույց կտա։
«Եսիմ կյանքը ցույց կտա»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ հավատում է Նիկոլ Փաշինյանին։
«Այո, իհարկե հավատում եմ։ Ես Նիկոլին միշտ հավատում եմ և սիրում եմ»,- նշեց նա։

«Անունը մի տուր, ալերգիա ունեմ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ պատճառ չկա չհավատալու։
«Այո, ինչի չհավատանք։ Մի հատ Նիկոլ ա ընգել ձեռներդ գզիք կերաք»,- ասաց նա։

«Չէ, դժվար։ Մինչև ինքը հայտնվելը վրացիք էդքան տանջվեցին չստացվեց, մենք իննչ ենք արել, որ միանգամիս ստանանք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։