Բժիշկներն առաջարկում են դեպրեսիան բուժել աղիքային միկրոֆլորայի փոխպատվաստմամբ․ Gazeta
copy image url

Բժիշկներն առաջարկում են դեպրեսիան բուժել աղիքային միկրոֆլորայի փոխպատվաստմամբ․ Gazeta

Մամուլ Արտաքին 3 շաբաթ առաջ - 13:05 25-03-2025
Ռուսաստանում բժիշկները առաջարկում են բուժել դեպրեսիան աղիքային միկրոֆլորայի փոխպատվաստմամբ։ Այս մասին գրում է Gazeta-ն։

Բժիշկները կարծում են, որ դեպրեսիայի պատճառը կարող է լինել ոչ թե ուղեղը, այլ աղիքները, որոնց միկրոֆլորան մեծապես ազդում է ուղեղի և հորմոնների արտադրության վրա։

Հիմնվելով այս հիպոթեզի վրա, մասնագետները առաջարկում են կղանքի փոխպատվաստման մեթոդը, որը կարող է օգնել ոչ միայն աղիքային խնդիրների, այլև դեպրեսիայի բուժման համար։Փոխպատվաստման միջոցով աղիներում կվերականգնվեն անհրաժեշտ բակտերիաները։

Նման փոխպատվաստումը կիրառվում է նաև այլ հիվանդությունների դեպքում՝ ինչպես օրինակ աղիների սուր վարակների ժամանակ, բայց այժմ այն դիտարկվում է նաև որպես մեթոդ հոգեբանական խանգարումների՝ մասնավորապես դեպրեսիայի բուժման համար։

Ամենից շատ դիտված