Բախում՝ հայ և վրացի երկրպագուների միջև․ կրքերը հաջողվել է հանդարտեցնել

Սպորտ Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 21:54 23-03-2025
Վրաստան-Հայաստան խաղի ավարտից հետո իրավիճակը մի պահ լարվել է Բորիս Պայչաձեի անվան մարզադաշտում։ Հանդիպումից հետո հայ երկրպագուները շարունակում էին վանկարկել «Մելիքբեկյան, հեռացիր» և միջնամատ էին ցույց տալիս այն հատվածի ուղղությամբ, որտեղ պաշտոնատար անձինք էին։ Դրանից հետո վրացի երկրպագուները ներխուժեցին մարզադաշտ, հայկական սեկտոր և տարբեր տեսակի իրեր նետեցին հայ երկրպագուների ուղղությամբ։

Բարեբախտաբար, անվտանգության աշխատակիցներին հաջողվել է հանգստացնել երկրպագուներին և կրքերը հանդարտվել են։

Տեսանյութն՝ այստեղ

Ձեզ գուցե հետաքրքրի