Ռոնալդուն ամուսնանում է․ ՌԴ-ում այրում են շնասերներին․ ցույցեր Տեսլայի դեմ․ Միջազգային մամուլ

Տեսանյութ Մամուլը՝ տեսանյութով 4 շաբաթ առաջ - 13:26 22-03-2025
UFC-ի բռնցքամարտիկ Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ առաջադրվելու է Իռլանդիայի նախագահի պաշտոնում։ «Քվեարկե՛ք ինձ և միասին մենք կփրկենք Իռլանդիան»,- գրել է նա։
Այս մասին գրում է CNN-ը։

Մարտի 29-ին ամբողջ աշխարհում նախատեսվում են բողոքի լայնածավալ ցույցեր Tesla-ի դեմ։ Նախատեսվում է 500 ակցիա, որոնք տեղի կունենան աշխարհի 277 վայրում, որտեղ գործում են Tesla-ի ավտոսրահներ կամ լիցքավորման կայաններ։ Տարվա սկզբից Tesla-ի բաժնետոմսերն արդեն նվազել են 40%-ով։ Դոնալդ Թրամփը ցուցարարներին անվանել է ահաբեկիչներ։
Այս մասին գրում է The Economic Times-ը։

ԱՄՆ ծրագրում է կազմակերպել անուղղակի բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ Սաուդյան Արաբիայի հյուրանոցում։ Կողմերը կտեղակայվեն տարբեր սենյակներում, և ամերիկացի միջնորդները կփոխանցեն միմյանց առաջարկները և դիրքորոշումները։
Այս մասին գրում է Al Jazeera-ն։

Աշխարհի ամենաթանկ շունը՝ Կադաբոմբը, վաճառվել է 5,7 միլիոն դոլարով։ Կադաբոմբ Օկամին եզակի հիբրիդ է՝ գայլի և կովկասյան հովվաշան խառնածին։ 8 ամսական շունը ծնվել է ԱՄՆ-ում, կշռում է շուրջ 75 կգ, իսկ հասակը՝ 76 սմ։
Այս մասին գրում է The New York Post-ը։

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Արաֆևը հայտարարել է, որ պատրաստ է բենզինով այրել շներ սիրող մարդկանց, եթե դա օգնի պաշտպանել երեխաներին շների հարձակումներից։
Այս մասին գրում է Rambler-ը։

Դուբայում բնակվող ուկրաինացի մոդել Մարիա Կովալչուկը հայտնաբերվել է շինհրապարակից ընկած՝ ծանր վնասվածքներով։ Քննությունը պարզել է, որ նա միայնակ է մտել փակ տարածք և ընկել է բարձրությունից։ Այս պահին դեռևս պարզ չէ՝ արդյոք դա եղել է ինքնասպանության փորձ, թե միջադեպում ներգրավված է մեկ ուրիշ անձ։
Այս մասին գրում է Daily Mail-ը։

Ռուսաստանում խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծ, ըստ որի բոլոր օնլայն հարթակները պետք է մինչև երեք տարի պահեն օգտատերերի տեքստային, ձայնային և պատկերային հաղորդագրությունները։ Իշխանությունները դա պատճառաբանում են կիբերհանցագործությունների դեմ պայքարով։
Այս մասին գրում է The Moscow Times-ը։

Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ Ջորջինա Ռոդրիգեսի հետ, երբ երկուսն էլ զգան, որ հասունացել է ճիշտ պահը։ Նշենք, որ Ռոնալդուն և Ջորջիանան միասին են արդեն 8 տարի և դաստիարակում են իրենց երկու դուստրերին։
Այս մասին գրում է Daily Mail-ը։

Բուենոս Այրեսում բացված The Glory Hole սրճարանը գրավել է հանրության ուշադրությունը իր անսովոր ձևաչափով։ Այստեղ այցելուները սուրճը ստանում են պատի մեջ արված փոքր անցքից, առանց տեսնելու, թե ով է այն մատուցում։ Սրճարանը նաև առաջարկում է անվճար քաղցրավենիք նրանց, ովքեր մի քանի սուրճ կխմեն մինչև վերջին կաթիլը։
Այս մասին գրում է Time Out-ը։

Տեխասում հիվանդանոցի 53-ամյա դռնապանը տարիներ շարունակ գաղտնի կերպով միզել է աշխատակիցների ջրի սարքերի և անձնական շշերի մեջ։ Մի կին աշխատակից նկատել է, որ ջուրը տհաճ հոտ և համ ունի։ Կինը տեղադրել է թաքնված տեսախցիկ և տեսագրել, թե ինչպես է դռնապանը իրականացնում այդ ամենը։
Այս մասին գրում է The New York Post-ը։

Ամերիկացի գիտնականները ստեղծել են նոր դեղամիջոց՝ DDL-920, որը կարող է վերականգնել ուղեղի աշխատանքը և շարժունակությունը ինսուլտից հետո՝ առանց երկարատև ֆիզիոթերապիայի։ Սա առաջին դեղամիջոցն է, որը կարող է փոխարինել ինսուլտից հետո անհրաժեշտ ինտենսիվ վերականգնողական բուժումը։
Այս մասին գրում էNew Atlas-ը։

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի էլեկտրամատակարարումը վերականգնվել է, հաղորդում է BBC-ն ընդգծելով, որ դա ժամանակավոր լուծում է։ Ուրբաթ օրը Հիթրոուն փակ է լինելու ողջ օրը՝ ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով, որի հանգամանքները դեչ չի բացահայտվել։

Սուդանի բանակը հետ է վերցրել մայրաքաղաք Խարտումի նախագահական պալատը։ Այն մինչ այժմ վերահսկվում էր «Արագ աջակցության ուժեր» զինված խմբավորման կողմից, որի հետ բանակը արդեն երկու տարի է՝ պատերազմում է։
Այս մասին գրում է BBC-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով սկսվում է Կրթության նախարարության փակման գործընթացը։ Հանրապետականներն արդեն երկար ժամանակ է ինչ առաջարկում էին փակել գերատեսչությունը, սակայն վերջնական որոշումը կախված է Կոնգրեսից, որտեղ դրա հավանության հնարավորությունը քիչ է՝ հայտնում է BBC-ն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն հայտարարել է, որ Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիայի ղեկավարները հաջորդ հինգշաբթի կհանդիպեն Փարիզում՝ քննարկելու Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու և Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը՝ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում։
Այս մասին գրում է France 24-ը։