ՏԵՍԼԱՅԻ ՆԵՐԴՐՈՂԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՄԱՍԿԻՆ ՆՐԱ ԹՎԻԹԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
copy image url

ՏԵՍԼԱՅԻ ՆԵՐԴՐՈՂԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՄԱՍԿԻՆ ՆՐԱ ԹՎԻԹԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Արտաքին 4 տարի առաջ - 10:10 13-03-2021

Tesla էլեկտրամոբիլների ընկերության ներդրողը մարտի 8-ին Դելավերի նահանգի դատարան հայց է ներկայացրել կազմակերպության հիմնադիր Իլոն Մասկի Twitter-ի գրառումների դեմ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ներկայացված հայցադիմումը:

Վերջինիս մեջ նշվում է, որ «Մասկի սխալ պահվածքը» և բորսայի կարգավորողի «պահանջները կատարելու՝ Tesla-ի տնօրենների խորհրդի անկարողությունը» ընկերությանը զգալի կորուստներ են պատճառել, այդ թվում՝ զգալի իրավական տույժեր և «միլիարդավոր դոլարների կորուստ»:

Ներդրողի խոսքով, Մասկը բազմիցս խախտել է ԱՄՆ արժեթղթերի և բորսայի հանձնաժողովի հետ 2018 թ կնքված համաձայնությունը, որի պայմաններից մեկը Twitter-ում հրապարակումների բովանդակության նախնական համաձայնությունն է, ինչը ևս Tesla-ի հիմնադիրը խախտել է: