Արսեն Թորոսյանն ով ա, նա մարդ չի, իրենց վրա էլ թքած ունեմ, իրենց ասածների էլ․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 շաբաթ առաջ - 21:30 21-03-2025
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, նշելով, արդյոք մեր հայրենակիցները ապրելով Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում կամ այլուր, և ոչ թե Արմավիրում, Կապանում, Դիլիջանում, Գյումրիում կամ Վանաձորում, իրավու՞նք ունեն մեզնից պահանջելու հարատև ապրել և տառապել այս շրջափակման և հակամարտության մեջ։

«Ինձ համար պատասխանը միշտ եղել է ակնհայտ՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին Հայաստանում»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Արսեն Թորոսյանն ասում է, որ սփյուռքահայերը բարոյական իրավունք չունեն դեմ լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Համաձա՞յն եք նրա հետ»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ համաձայն չէ այս հայտարարության հետ։ «Սխալ ա, տո Արսեն Թորոսյանն ով ա վապշե,մարդ չի, թքած ունեմ իրանց վրա»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բոլոր հայերն իրավունք ունեն մասնակցել Հայաստանին վերաբերող ցանկացած հարցի։

«Եթե հայ են, բոլորը իրավունք ունեն մասնակից լինեն ցանկացած հայաօգուտ խոսակցության։ Ես դեմ եմ նման հայտարարություններին։ Ես հայերին շատ եմ սիրում, ուզում եմ իմ երկիրը խաղաղ լինի»,- նշեց նա։

«Ինքն ով ա, որ ինչ-որ բան ասի, մենք էլ անենք»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մի սփյուռքահայ անցորդ էլ ասաց, որ կարևորն այն է, որ Հայաստանը կանգուն լինի։ «Ես սփյուռքահայ եմ ու ուզում եմ, որ հայրենիքը լավ հիմքերի վրա լինի»,- նշեց նա։

«Գլուխը պատով է տվել Արսեն Թորոսյանը»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։