Իշխանությունը 2018 թվականից ամեն ինչ հերքում է․ հարցում՝ Սոթքում հնչած կրակոցների մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 շաբաթ առաջ - 18:00 21-03-2025
Նախորդ գիշեր ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ։

Սոթքի ուղղությամբ հնչած կրակոցների վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան Պապիկյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց․ «Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի, մեր անձնակազմի վրա, մշտապես ՊՆ-ի կողմից տրվել են հաղորդագրություններ և բացատրություններ»,- ասաց Պապիկյանը՝ այդպես էլ ուղիղ չպատասխանելով գիշերը կրակոցներ եղե՞լ են, թե՞ ոչ։

Փաստացի՝ Սոթքում կրակոցներ են եղել, բայց իշխանությունը հերքում է։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց, թե ըստ իրենց՝ իշխանության հերքումն ինչի՞ մասին է վկայում։

Հարցվածներից շատերի համար նորություն չէր իշխանության հերքումը։ «Իշխանությունը 2018 թվականից ամեն ինչ հերքում է»,-ասաց նրանցից մեկը։ Քաղաքացիներից ոմանք էլ տեղյակ չէին, որ Սոթքում կրակոցներ են եղել։

«Երևի նպատակ ունեն էլի տարածք տան»,- պատասխանեց անցորդներից մեկը։ «Վկայում է անպատասխանատվության մասին»,-նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։