Նորվեգացի մի տղամարդ իր անունն է գրել ChatGPT-ում և զարմանքով իմացել, որ չատբոթն իրեն սխալմամբ ներկայացրել է որպես մարդասպան, ով իբր սպանել է իր երկու երեխաներին և դատապարտվել 21 տարվա ազատազրկման։ Այս մասին գրում է BBC-ն։
Տղամարդու համար մտահոգիչ էր այն, որ համակարգը նաև ճիշտ է նշել իր իրական տվյալներից մի քանիսը՝ երեխաների քանակը, սեռը, տարիքը և քաղաքը։
Տղամարդը բողոք է ներկայացրել Նորվեգիայի իշխանություններին՝ պահանջելով, որ OpenAI-ը պատասխան տա սուտ տեղեկատվություն տարածելու համար։