Չինական DeepSeek-ն առաջ է անցել իր մրցակից ChatGPT-ից
copy image url

Չինական DeepSeek-ն առաջ է անցել իր մրցակից ChatGPT-ից

Ավելին 2 ամիս առաջ - 21:23 27-01-2025
Չինական DeepSeek-ն առաջ է անցել իր մրցակից ChatGPT-ից՝ գրավելով ԱՄՆ-ի և Չինաստանի App Store-ի անվճար հավելվածների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, գրում է Forbes-ը։

Հավելվածը հասանելի է դարձել հունվարի 10-ին և այդ օրվանից ի վեր լայն տարածում գտել։ Chatbot-ի վերջին տարբերակը գործում է DeepSeek-V3 մոդելի հիման վրա: Նեյրոցանցը կարող է պատասխանել հարցերին, տեքստեր կազմել և օգնել օգտատերերին տեղեկություն հավաքելու հարցում։

Այն նաև կարող է մաթեմատիկական և տրամաբանական բարդ խնդիրներ լուծել։

DeepSeek R1 մոդելը, որը թողարկվել է այս ամսվա սկզբին, այժմ աշխարհում չորրորդ ամենատարածված AI մոդելն է։ DeepSeek-ը հայտարարել է, որ արհեստական ինտելեկտի որոշ մոդելների ուսուցման համար ծախսվել է ընդամենը 5.6 մլն դոլար։ Սա 95%-ով պակաս է այն գումարից, որը OpenAI-ը ծախսել է ChatGPT-ի համար։

DeepSeek R1-ը տվյալների մշակման համար գանձում է 14 ցենտ մեկ միլիոն նշանի համար, մինչդեռ OpenAI-ը պահանջում է 7.50 դոլար:

Ամենից շատ դիտված