Մեր ազգը Աստծո կարիք ունի, այլ ոչ թե արտահերթ ընտրությունների․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 4 շաբաթ առաջ - 15:00 21-03-2025
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը որոշվում է քաղաքական ու իրավական հանգամանքներով: Ըստ էության այսօր ՀՀ-ում տիրող ներկա իրավիճակում արտահերթ խորհրդարանական ընտրությունների խիստ անհրաժեշություն կա։

Oragir.News-ը այսօր շրջեց Երևանի փողոցներով և անցորդներին հարց ուղղեց․ «Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք»։

Հարցվածներից շատերը կարծում են, որ ընտրություններն անհրաժեշտ են։

«Շատ արագ է պետք, որովհետև Նիկոլը էս Հայաստանը տանում է կործանման»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդի խոսքով էլ՝ կառավարությունը չի թողնի, որ արտահերթ ընտրություններ լինեն։

«Մեր ազգը կարիք ունի Աստծո, այլ ոչ թե ընտրությունների»,- պատասխանեց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։