Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին։
Նրա հետ խոսել ենք իրեն անձեռնմխելիությունից զրկելու, Աննա Վարդապետյանի ներկայությամբ բացահայտումներ անելու, Գյումրիում կայնալիք ընտրություններում թեկնածուների շանսերի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով գնալու, Անդրանիկ Քոչարյանի ապրիլյան պատերազմում նույնպես պարտված լինելու հայտարարության և մի շարք այլ հարցերի շուրջ։
Խոսելով իրենց նոր ստեղծված ուժի մասին, Աղազարյանը շեշտեց, որ կա մի քանի կարևոր գաղափարներ, որոնք առաջ է տանում իրենց կուսակցությունը։
«Մինչև հեղափոխությունը ես այդ նույն բանն առաջարկել եմ իմ թիմակիցներին,նրանք խանդավառությամբ ընդունեցին, բայց երբ հեղափոխությունից հետո մենք եկանք իշխանության իրենց ասացին, որ մենք սրբեր ենք ձեզ հետ միասին, իսկ սրբերին վերահսկելը որն է»,- ասաց նա։ Աղազարյանի դիտարկմամբ`իշխանությունը մարդուն այլասերելու մեծ ունակություն ունի։
Մանրամասները` տեսանյութում։