Տիգրան Ավինյանը վիրավորում է քուրդ ժողովրդին․ իր հորը տեսանք, իրենք լա՞վն են․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 4 շաբաթ առաջ - 12:00 20-03-2025
Օրերս Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ ընդդիմադիրներին` նշելով, որ նրանք որքան էլ փորձեն իրենց տարանջատել բոլոր նախկին իշխանություններից, դա անհնար է: «Կներե՛ք, բայց մարդիկ «փափախով քուրդ» չեն»,-ասաց Ավինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Տիգրան Ավինյանն ասում է, որ մարդիկ «փափախով քուրդ» չէ։ Ձեր կարծիքով՝ նա սրանով չի վիրավորում քուրդ ժողովրդին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ քաղաքապետը վիիրավորում է քուրդ ժողովրդին։
«Իհարկե վիրավորում է։ Ամեն դեպքում գեղեցիկ չէ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Տիգրան Ավինյանը նախ իրեն և իր ընտանիքին պետք է նայի։

«Բայց ինքը լավն ա՞, իր հորը որ տեսանք։ Իհարկե վիրավորում է։ Մենք տեսանք իր ընտանիքը, իր հորը, որից ինքը դաստիարակություն է ստանում, մենք արդեն լրիվ պատկերացում ենք իր բարոյական կերպարը։ Ընդհանրապես մարդը որ խոսում է իր ինքնությունը զգացվում է»,- նշեց նա։

«Հայհոյե՞մ, թե՞ չէ։ Գլուխը քարին է տալիս՝ տենց բան է ասում։ Խոսելուց առաջ պետք է մտածել, որ ոչ մեկին չվիրավորես»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։