Նիկոլ Փաշինյանն իր ժամանակը դատարկաբանությունների վրա է ծախսում․ հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 09:30 20-03-2025
Ըստ էության Նիկոլ Փաշինյանն իր գործունեությունն ավելի շատ ծավալում է հանրային հարթակներում, քան պետական մակարդակում։

Այնուամենայնիվ, այսպիսի մոտեցումը նաև քննադատությունների է ենթարկվում, քանի որ շատերի կարծիքով՝ պետական մակարդակում անհրաժեշտ են ավելի գործնական և համակարգային քայլեր, որոնք ուղղված կլինեն երկրի զարգացմանը, այլ ոչ միայն կարճաժամկետ և հանրային ազդեցության վրա հիմնված միջոցառումներին:

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանն իր ժամանակը հիմնականում ինչի՞ վրա է ծախսում»։

Հարցվածներից շատերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը լսելուց հետո չէին պատասխանում մեր հարցին։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը իր ժամանակը հիմնականում ծախսում է դատարկաբանության վրա։

«Երկրի հարցերով է զբաղվում, ուրիշ էլ ինչո՞վ պետք է զբաղվի»,-ասաց անցորդներից մեկը։

«Ինձ համար Նիկոլ Փաշինյանը գոյություն չունի, նա շատ լավ գիտր, թե ինչի վրա է ծախսում»,-նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։