«Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր կարիքների համար այնքան գումար չի ծախսում, որքան որ այդ նույն ընտանիքի կարիքների համար ծախսվում է պետական բյուջեից»,- օրեր առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի այս գրառումը օգտատերերի շրջանում մեծ քննարկման արժանացավ։
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և քաղաքացիներից հետաքրքրվեց՝ արդյոք համաձա՞յն են վարչապետի այս հայտարարության հետ։
«Ինձնից բացի ոչ ոք իմ ընտանիքի վրա այդքան գումար չի ծախսում»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Անցորդներից մեկի խոսքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ ղեկավար է։
«Իհարկե ոչ։ Վարչապետը փիար է անում»,- ասաց մեկ այլ անցորդ։
«Նիկոլ Փաշինյանը գլուխը պատին է տալիս։ Նման բան չկա»,- նշեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։