Իսրայելի զինվորականները վերսկսել են ցամաքային գործողությունները Գազայի հատվածում և վերականգնել հսկողությունը անկլավի կենտրոնական հատվածում գտնվող Նեցարիմ միջանցքի նկատմամբ։
Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ուժերը սկսել են ցամաքային թիրախային գործողություններ Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում՝ նպատակ ունենալով ընդլայնել անվտանգության գոտին և ստեղծել մասնակի բուֆեր Գազայի հատվածի հյուսիսում և հարավում: Այս գործողության շրջանակներում ուժերը կրկին վերահսկողության տակ են վերցրել Նեցարիմ միջանցքի կենտրոնական հատվածը»,- նշվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործողությունները Գազայի հատվածում «ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ պաշտպանելու Իսրայել պետության քաղաքացիներին»: