150 դրամը ճիշտ է․ ժողովրդավարություն է, որ ուղեվարձը 100 դրամ դարձնելու նախագիծը մերժվեց․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 18:00 19-03-2025
Երեկ իշխանությունը մերժեց տրանսպորտի ուղեվարձը 100 դրամ դարձնելու նախագիծը, որին 17 հազար երևանցի էր միացել։

Երևանի ավագանին հանրային տրանսպորտի թանկացման դեմ ընդդիմադիր «Մայր Հայաստան»-ի ստորագրահավաքի հիմքով ներկայացրած նախագիծը պետք է քննարկեր, որն առաջարկում էր մեկ ուղևորափոխադրման համար նախկին 100 դրամ սակագինը վերադարձնել՝ նվազեցնելով նաև մյուս փաթեթների գները:

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց՝ արդյոք սա ժողովրդավարության դրսևորում է՞, թե՞ ոչ։

«Կողմ եմ, որ տրանսպորտը պետք է բարելավվի և այո՛, ինչ-որ չափով բարելավվել է»,-ասաց հարցվածներից մեկը։ Քաղաքացիներից մեկն էլ կարծում է, որ սա ժողովրդավարություն է, 150 դրամը ճիշտ է։

«Ես ինքս մասնակցել եմ ստոագրահավաքներին, բոյկոտել եմ, և ստացվեց, որ անարդյունք էր»,- նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։