Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունեց որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվեց 150 դրամ սակագինը։
Գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։
«Սիրելի երևանցիներ, այսօր ավագանին ընդունում է մի որոշում, որը դուք եք մեզնից պահանջել և որը դուք եք մեզ պարտադրել», - հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ այստեղ որևէ տեսակի հետքայլ կամ ամոթալի բան չի տեսնում։