Երեկ՝ մարտի 18-ին, Վահագնաձոր և Վահագնի գյուղերի միջև ընկած անտառի վերին հատվածն այրվում էր։
Oragir.News-ի ընթերցողներից ահազանգում են, որ տվյալ հրդեհի մասին հաղորդագրություն չի տարածվել։
Oragir.News-ը Լոռու մարզային փրկարարական վարչությունից փորձեց ճշտել, թե ինչո՞ւ այդ մասին հաղորդում չի տարածվել, և ե՞րբ է մարվել հրդեհը։
«Առավոտյան մեր փրկարարները հետախուզություն են իրականացրել դեպքի վայրում, պարզվել է, որ հրդեհը, եղանակային պայմաններից ելնելով՝ ինքնամարվել է։ Այրվել է մոտավորապես 70 հեկտար տարածք, որից 10-ը եղել է անտառային հատված։ Մեր փրկարարները երեկ էլ են այնտեղ եղել, սակայն հնարավոր չի եղել մարել հրդեհը»,- հայտնեցին Լոռու մարզային փրկարարական վարչությունից։
Վարչությունից, սակայն, չկարողացան հայտնել, թե ինչո՞ւ հրդեհի մասին հաղորդագրություն չի տարածվել։