ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։
Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։ Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։Այս մասին հայտնել է ԵՊՀ մամուլի քարտուղարը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր
Oragir.News-ը, քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Պայթյունի ձայնը լսվել է շատ հեռվից։ Ըստ նախնական տեղեկությունների կան զոհ և վիրավորներ։