«Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհն այս պահին մարված է, իրակացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ. պայթյուն տեղի չի ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Նա նշեց, որ տուժածներ չկան։
«Նախնական տեղեկություններով, ըստ աշխատակիցների, հրդեհն առաջացել է էլեկտրական հոսանքը անջավտել-միանալուց։ Փորձել են իրենց միջոցով հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել, հետո նոր զանգել են փրկարար ծառայություն»,-ասաց նա։
Կամո Ցուցուլյանը նշեց, որ 2,5 ժամից հետո է հաջողվել կրակը մարել.
«Տանիքին տեղադրված են արևային համակարգեր՝ իրենց կուտակիչով, դրա համար հրդեհաշիջման աշխատանքները դժվարացել են»։